Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Ողբերգական ավտովթար Երևանում

09.12.2015, 10:29
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ փողոցում։
Ողբերգական ավտովթար Երևանում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ փողոցում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ՏԿԱԻ Փրկարար ծառայությանը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ -2107» մակնիշի և «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենաները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բախման հետևանքով «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի ուղևոր Լ. Ս.-ն տեղում մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Լ. Ս.-ի դին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնները:–0–