Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Վրաերթի դեպք Երևանի խոշոր սուպերմարկետներից մեկի մոտակայքում

20.12.2019, 11:44
Երևանի կենտրոնում տղամարդը վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջ
Վրաերթի դեպք Երևանի խոշոր սուպերմարկետներից մեկի մոտակայքում

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 57 շենքի մոտակայքում Նարեկ Գ.-ն (ծնված 1984 թ.) «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ելենա Ե.-ին (ծնված 1938 թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Նաիրի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։-0-