Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է 109.990.200 դրամի յուրացման դեպք

30.08.2018, 15:54
Շուրջ 110 մլն դրամ. ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը յուրացման դեպք է բացահայտել։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է 109.990.200 դրամի յուրացման դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվող ծառայողական քննության ընթացքում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ԿՕ և ՀՁ պահպանության գնդում ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից իրականացված ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ 2015-2018թթ. ընթացքում հիշյալ գնդի և տնտեսվարող մի շարք սուբյեկտների միջև կնքված պահպանության իրականացման պայմանագրերով նախատեսված գումարները գնդի արտաբյուջետային հաշվեհամարին չեն մուտքագրվել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 109.990.200 դրամի վնաս, որից ծառայողական քննության ընթացքում վերականգնվել է 80.453.000 դրամը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նկատի ունենալով, որ ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել վերը նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու և պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու և ոստիկանության ՊՊԳ վարչության ԿՕ և ՀՁՊ գնդի համապատասխան աշխատակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–