Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Տարհանվել է 411 աշակերտ և 58 ուսուցիչ. Գյումրիի դպրոցում ռումբ չի հայտնաբերվել

09.10.2019, 17:50
Հոկտեմբերի 9-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
Տարհանվել է 411 աշակերտ և 58 ուսուցիչ. Գյումրիի դպրոցում ռումբ չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 9-ին, ժամը 10:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել է աշխատակազմի և աշակերտների տարհանում (411 աշակերտ և 58 ուսուցիչ) և տարածքի սահմանազատում:

Ոստիկանության կինոլոգիական խումբը իրականացրել է տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:-0-