Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Տղամարդու դի է հայտնաբերվել Երևանի բուքմեյքերական գրասենյակներից մեկում

24.12.2015, 16:26
Տղամարդու դի է հայտնաբերվել մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում, հայտնում է  shamshyan.com–ը:
 Տղամարդու դի է հայտնաբերվել Երևանի բուքմեյքերական գրասենյակներից մեկում
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Տղամարդու դի է հայտնաբերվել մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում, հայտնում է  shamshyan.com–ը:

Պարբերականի տվյալներով, սպանվածը, որի մարմնի վրա հայտնաբերվել է մոտ տասը ծակած–կտրած վերք, 28-ամյա Արթուր Նազարյանն է: Նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր, ունի երկվորյակ եղբայր։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ «սպանություն» հոդվածով, կատարվում է քննություն։ -0-