Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Սահմանախախտն անարգել հատել է 3 պետությունների սահմանները, սակայն բռնվել է Հայաստանում

29.10.2018, 13:05
Արտաշատի սահմանապահ ջոկատի մոտակայքում բռնվել է առանց փաստաթղթերի անհայտ մի քաղաքացի, ով ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Սահմանախախտն անարգել հատել է 3 պետությունների սահմանները, սակայն բռնվել է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արտաշատի սահմանապահ ջոկատի մոտակայքում բռնվել է առանց փաստաթղթերի անհայտ մի քաղաքացի, ով ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, հայտնում է Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Ըստ նախնական տեղեկությունների, նա Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։

Կյանքի ավելի լավ պայմաններ գտնելու նպատակով նա առանց որևէ խոչընդոտի հատել է պակիստանա-աֆղանական, աֆղանա-իրանական, իրանա-թուրքական սահմանները և միայն Հայաստանի սահմանը հատելու փորձ կատարելիս բռնվել են ռուս սահմանապահների կողմից։

Սահմանախախտը փոխանցվել է համապատասխան մարմիններին՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով:–0–