Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու

17.08.2018, 11:50
Օգոստոսի 13-ին ռուս սահմանապահները Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան բնակավայրի մոտ, ձերբակալել են տղամարդու, ով անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 13-ին ռուս սահմանապահները Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան բնակավայրի մոտ, ձերբակալել են տղամարդու, ով անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը, հայտնում է Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության մամուլի ծառայությունը:

Նախնական ստուգման արդյունքում պարզվել է, որ սահմանախախտը 1993թ. ծնված Գվինեայի Հանրապետության քաղաքացի է:

Ձերբակալվածի խոսքով՝ ինքը Գվինեայի Հանրապետությունից Թեհրան է այցելել բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար: Նա պատմել է, որ, ժամանելով Թեհրան, հանդիպել է տաքսու վարորդի, ում խնդրել է իր համար երկրի տարածքով շրջագայություն կազմակերպել, սակայն տաքսու վարորդը իրեն տարել է Թուրքիա` շրջանցելով անցակետը:

Թուրքիայի տարածքում տաքսու վարորդը վերցրել է նրա անձնագիրը, դրանում  Թուրքիայի տարածք մուտքի արտոնագիր է դրել, ինչից հետո վերադարձրել է անձնագիրն ու գնացել անհայտ ուղղությամբ:

Սահմանախախտը պատմել է, որ երկու օր ապրել է Թուրքիայի տարածքում լքված հաստատությունում, որտեղ իրեն թալանել են՝ վերցնելով  մոտը եղած ողջ գումարն ու հեռախոսը: Դրանից հետո, սնունդ փնտրելիս, հատել է Արաքս գետը՝ խախտելով հայ-թուրքական պետական սահմանը:

Այս պահին սահմանախախտի վարկածը ճշտում են Հայաստանի իրավապահ մարմինները և պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները: Ձերբակալված քաղաքացին օրենսդրական կարգին համապատասխան փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:-0-