Աշտարակի խճուղու մոտ Mercedes Sprinter–ը բախվել է բեռնատարին. 7 տուժածից 4–ը հոսպիտալացվել են
13.06.2023,
12:04
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. Այսօր Աշտարակի խճուղոի մոտ տեղի է ունեցել խոշոր ավտովթար, ինչի հետևանքով 7 մարդ հոսպիտալացվել է։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 06։31–ի սահմանում Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին։
Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, ավտովթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել:
Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում:
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:–0–