Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Մարտական հենակետում գիշերը զոհվել է ղարաբաղցի զինծառայող

11.06.2015, 10:46
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը
 Մարտական հենակետում գիշերը զոհվել է ղարաբաղցի զինծառայող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 11-ին` տեղական ժամանակով ժամը 01:30-ի սահմաններում։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – նշել են գերատեսչությունում։ -0-