Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-8

Մահացել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեկտորը

08.01.2014, 16:51
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում մահացել է հայտնի հայ ռեժիսոր, Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց բժշկական կենտրոնի աշխատակիցը։
Մահացել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեկտորը
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում մահացել է հայտնի հայ ռեժիսոր, Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց բժշկական կենտրոնի աշխատակիցը։

«Մազմանյանը մահյացել է 40 րոպե առաջ լյարդի ուռուցքից»,– ասաց գործակալության զրուցակիցը։

Մազմանյանի բուժման նպատակով ՀՀ կառավարությունը 2013 թվականի դեկտեմբերի 19-ին 10 հազար եվրո էր հատկացրել։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանը ծնվել էր 1960 թվականի փետրվարին։

Նա ժամանակակից հայ թատերարվեստի հայտնի ռեժիսորներից է։ Մասնակցել է արցախյան պատերազմին։-0-