Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Կիևյան կամրջից ցած նետված աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրաղեղ ծանր (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

08.08.2019, 17:50
Նախօրեին Կիեվյան կամրջից ցած նետված աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, սակայն համեմատաբար ավելի կայուն:
Կիևյան կամրջից ցած նետված աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրաղեղ ծանր (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Կիեվյան կամրջից ցած նետված աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, սակայն համեմատաբար ավելի կայուն: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի գծով փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, երեկ առավոտյան մոտ 24 տարեկան աղջիկ ցած է նետվել Կիևյան կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ աղջիկը կենդանության նշաններ է ցույց տալիս։ Նա հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

«Վտանգը դեռ կա: Աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի` ոտքից գլուխ, մասնավորապես, ողնաշարի կոտրվածք», - ասաց Գրիգորյանը:-0-