Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Խոշոր հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում

31.08.2016, 10:49
Նախօրեին ժամը 17.30–ի սահմանում տեղեկատվություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի» «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք:
Խոշոր հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ժամը 17.30–ի սահմանում տեղեկատվություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի» «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

«Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում, նախնական տվյալներով, այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար: 

Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկտվություն:–0–