Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Գիշերը վրաերթ է գրանցվել Երևանի մետրոպոլիտենում

06.09.2017, 11:57
Այսօր գիշերը վրաերթ է գրանցվել Երևանի մետրոպոլիտենում։
Գիշերը վրաերթ է գրանցվել Երևանի մետրոպոլիտենում

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր գիշերը վրաերթ է գրանցվել Երևանի մետրոպոլիտենում։

Այսօր գիշերը 00։15–ի սահմաններում մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել 1979 թ.–ին ծնված մի տղամարդու, ով մետրոպոլիտենի աշխատակից է, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ՔԿ–ին։

«Նախնական տվյալներով` մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է 1979թ ծնված տղամարդուն, ով նույնպես մետրոպոլիտենի աշխատակից է», – նշել են ՔԿ մամուլի ծառայությունից ու ավելացրեցին, որ ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է։

Կատարվում է քննություն։–0–