Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԵՊՀ-ում տեղադրված պայթուցիկ սարքի մասին լուրը կեղծ է եղել

19.03.2015, 16:49
այթուցիկ սարքի մասին ահազանգն այն մասին, իբր տեղադրված է Երևանի պետական համալսարանում, պազվեց կեղծ է, հաղորդեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
ԵՊՀ-ում տեղադրված պայթուցիկ սարքի մասին լուրը կեղծ է եղել
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Պայթուցիկ սարքի մասին ահազանգն այն մասին, իբր տեղադրված է Երևանի պետական համալսարանում, պազվեց կեղծ է, հաղորդեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

«Դեպքի վայրում աշխատող փրկարարները և Ոստիկանության կինոլոգիական ծառայությունը պայթուցիկ սարք չեն հայտնաբերել»,–ասված է հաղորդագրությունում։

Նկուղային հարկում տեղադրված ռումբի մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով 13։00–ին։

ԵՊՀ–ի ֆիզիկայի ֆակուլտետի շենքում ռումբի վերաբերյալ ահազանգից հետո տարհանվել են մոտ 2200 հոգի։

Դեպքի է վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև` Հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ ջոկատը` սակրավորների հետ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցներն ու արագ արձագանքման խումբը։

Իրավիճակը ճշտվում է։-0-