Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Էլեկտրահամակարգի հետ կապված խնդիրները չեն ազդել ԱԷԿ-ի վրա. գլխավոր տնօրեն

10.07.2019, 15:20
Հայաստանի էներգահամակարգում գրանցված մասշտաբային խափանումը չի ազդել հայկական ԱԷԿ-ի վրա:
Էլեկտրահամակարգի հետ կապված խնդիրները չեն ազդել ԱԷԿ-ի վրա. գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էներգահամակարգում գրանցված մասշտաբային խափանումը չի ազդել հայկական ԱԷԿ-ի վրա: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

«ԱԷԿ-ում ամեն ինչ նորմալ է, եղել են որոշ տատանումներ, սակայն իրավիճակը լիովին վերասկողության տակ է», - նշեց նա:

Ըստ Վարդանյանի, ԱԷԿ-ում կան պահեստային դիզելային գեներատորներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են գործարկվել:

Չորեքշաբթի Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցած մասշտաբային վթարը խափանումներ է առաջացրել մայրաքաղաքի և մարզերի էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերում, դադարեցվել է Երևանի մետրոյի աշխատանքը: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են:–0–