Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին իրար են բախվել 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ

19.01.2016, 11:13
Հունվարի 19-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին  իրար են բախվել 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, հայտնում է shamshyan.com-ը:
 Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին  իրար են բախվել 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հունվարի 19-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին  իրար են բախվել 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, հայտնում է shamshyan.com-ը:

Ավտոմեքենաները ճանապարհի մերկասառույցի պատճառով կողաշրջվել,  գլխիվայր են շրջվել, կամ էլ դուրս են եկել  երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտերում:

«Կողաշրջված КВЗ-ի միջից 4 հոգի տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ այս պահին նրանք հետազոտվում են: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը»,-տեղեկացնում է կայքը:-0-