Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ԱԱԾ–ն հայտնաբերել է ոստիկանության բաժնում ռումբի կեղծ ահազանգի հեղինակին

19.12.2019, 10:44
ԱԱԾ–ն հայտնաբերել է ոստիկանության բաժնում ռումբի կեղծ ահազանգի հեղինակին
ԱԱԾ–ն հայտնաբերել է ոստիկանության բաժնում ռումբի կեղծ ահազանգի հեղինակին

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Պարզվել է ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ տեղադրված լինելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին կեղծ ահազանգ կատարած անձը»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Կ.Ս.-ն:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 12:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ոստիկանության շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Տվյալ տարածքում փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից տեղազննման արդյունքում պայթուցիկ չի հայտնաբերվել: -0-