Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Երևանյան ՔԿՀ-ում կալանավորի համար նախատեսված ջեմում տարօրինակ կապսուլաներ են հայտնաբերվել

19.04.2019, 14:44
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին Երևանի Քրեակատարողական հիմնարկներից մեկում:
Երևանյան ՔԿՀ-ում կալանավորի համար նախատեսված ջեմում տարօրինակ կապսուլաներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին Երևանի Քրեակատարողական հիմնարկներից մեկում, հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ ապրիլի 18-ին 16:40-ի մոտ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տեղեկատվության մշակման ժամանակ զննել են կալանավոր Ա. Ն. անունով քաղաքացի Գ. Դ.-ի կողմից բերված հանձնուկը:

Զննության արդյունքներով ջեմում հայտնաբերվել և բռնագրավվել է 17 կապսուլա` 14,3 գրամ ընդհանուր քաշով:

Առգրավվածը ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:-0-