Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Վրաստանում կանխվել է Ռուսաստան–Հայաստան գազատարի պայթեցման փորձը

22.08.2016, 12:33
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է երկրի տարածքում «գազատարի պայթեցման փորձը, որով բնական գազը Ռուսաստանից մատակարարվում է Հայաստան»։
Վրաստանում կանխվել է Ռուսաստան–Հայաստան գազատարի պայթեցման փորձը

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է երկրի տարածքում «գազատարի պայթեցման փորձը, որով բնական գազը Ռուսաստանից մատակարարվում է Հայաստան»։ Այս մասին նշվում է գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նրա տվյալներով, «օպերատիվ–քննչական միջոցառումների արդյունքում ահաբեկչություն կազմակերպելու նպատակով հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման փաստով օգոստոսի 20–ին ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի»։

Ինչպես նշել են հատուկ  ծառայությունից, «ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել Ռուսաստան–Հայաստան գազատարը»։ –0–