Վանեցյան. ԱԱԾ-ն գիտի Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը
16.04.2019,
15:05
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը, ԱԱԾ տնօրենը կարճ պատասխանեց. «Այո»։
Հիշեցնենք, որ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: 2019թ.-ի ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:-0-