Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

ՊՆ. ՌՈ–ն զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք է բացահայտել

11.06.2018, 15:31
Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք։
ՊՆ. ՌՈ–ն զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք է բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպքը։

Ինչպես Facebook–յան իր էջում նշում է ՀՀ պաշտպանության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ռ.Է-ն հրավիրվել է ռազմական ոստիկանություն, որտեղ հաղորդում է տվել այն մասին, որ Տ.Շ-ն իրենից շորթել է 463.000 ՀՀ դրամ:

«Իրավապահների միջամտության արդյունքում նշված գումարը ամբողջությամբ վերադարձվել է Ռ.Է-ին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում ), կատարվում է նախաքնություն», – նշել է Հովհաննիսյանը։–0–