Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ

05.12.2016, 11:35
Ժամը 11–ի դրությամբ Լարսի ճանապարհը շարունակում է մնալ փակ։
Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր ժամը 11–ի դրությամբ Լարսի ճանապարհը շարունակում է մնալ փակ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։

Կենտրոնից պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով տեղեկատվություն է տրամադրում Լարսի ավտոճանապարհի վերաբերյալ։

Գերատեսչության հաղորդմամբ, կապ է հաստատվել Հարավային Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրել է, որ անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար:

«Վրացական կողմը ակտիվ իրականացնում է ճանապարհի մաքրման աշխատանքներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–