Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված երկրաշարժը զգացվել է Մեղրիում

02.08.2016, 15:55
Երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 14:15-ին երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունում, որը զգացվել է Մեղրիում:
Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված երկրաշարժը զգացվել է Մեղրիում

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 14:15-ին (Գրինվիչի ժամանակով` 10.15-ին) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունում, որը զգացվել է Մեղրիում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում:

«Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է քաղաք Մեղրիում 2-3 բալ ուժգնությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-