Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ պետական սահմանի մոտ ադրբեջանցի զինծառայողի դի է հայտնաբերվել

23.11.2017, 16:01
Այսօր առավոտյան ՀՀ պետական սահմանի մոտ ադրբեջանցի կապիտանի դի է հայտնաբերվել։
ՀՀ պետական սահմանի մոտ ադրբեջանցի զինծառայողի դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի առավոտյան ՀՀ պետական սահմանի մոտ ադրբեջանցի կապիտանի դի է հայտնաբերվել, հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողն Ադրբեջանի զինված ուժերի կապիտան է, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի»,– նշվում է հաղորդման մեջ։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամությունն է հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

Դեպքի հետ կապված այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ -0-