Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+11

ՀՀ երեք քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել Իտալիայում տեղի ունեցած վթարում. դեսպանատուն

23.05.2019, 12:51
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի:
ՀՀ երեք քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել Իտալիայում տեղի ունեցած վթարում. դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանատունը:

«Նրանցից 3-ը ստացել է մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկը բուժզննություն է անցնում», - նշվում է դեսպանատան Facebook-յան էջում:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան իտալական Սիենա արվարձանում` զբոսաշրջային ավտոբուսը, որում 60 մարդ է եղել, կողաշրջվել է մայրուղու վրա։ Իտալական ԶԼՄ—ների հաղորդմամբ, տարբեր տվյալներով, տուժել է 10-20 մարդ, մահացել է զբոսաշրջիկներին ուղեկցող ՌԴ քաղաքացի:-0-