Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Գյումրիում 11–ամյա տղա է մահացել

04.10.2016, 13:59
11–ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է դասի ժամանակ։
Գյումրիում 11–ամյա տղա է մահացել

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ողբերգական դեպք է տեղի ունեցել երեքշաբթի Գյումրիում։

11–ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է դասի ժամանակ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` մեջբերելով Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի խոսքերը։

«Երեխան դասի ժամանակ վատացել է, կանչել են շտապօգնության բրիգադ, և նա տեղափոխվել է մեր հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Տղան մահացել է սրտի կանգի հետևանքով», – նշել է Աշոտ Կուրղինյանը։ –0–