Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Արցախում 19-ամյա զինծառայող է վիրավորվել

17.12.2018, 11:36
Արցախում 19-ամյա զինծառայող է վիրավորվել. վիճակը միջին ծանր է։
Արցախում 19-ամյա զինծառայող է վիրավորվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախում նախօրեին 19-ամյա զինծառայող է վիրավորվել։

ԱՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 16-ին ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:

«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,– նշվում է հաղորդագրության մեջ։–0–