Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, նախնական տվյալներով, 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ (ՎԻԴԵՈ)

19.05.2023, 15:12
Նուբարաշենի աղբավայրում նախօրեին բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Ըստ նախնական տվյալների` 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ. ՎԻԴԵՈ
Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, նախնական տվյալներով, 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. Նուբարաշենի աղբավայրում նախօրեին բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Ըստ նախնական տվյալների` 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ։

Այս մասին «ԱՌԿԱ»–ին հայտնեցին Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայրում աշխատում են 5 բեռնատար, 5 տրակտոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես «ԱՌԿԱ»–ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից, Երևանում տարածված ծխի հոտը Նուբարաշենի աղբավայրում հրդեհի արդյունքն է:

Հիմա կրակի տարածումը կասեցված է, առանձին օջախներ են, որոնք մեկուսացված են, բայց շարունակում են ծխալ, որովհետև խորքային կրակ կա, որը միանգամից մարել հնարավոր չէ:

«Այս պահին քաղաքապետարանն իրականացնում է հողային աշխատանքներ, իսկ փրկարար ծառայության հետ համատեղ կատարվում են նաև հրդեհաշիջման աշխատանքներ», – հայտնեցին քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն էր փոխանցվել, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի երկու ջրատար, քաղաքապետարանի երկու ինքնաթափ բեռնատար, մեկ էքսկավատոր․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։–0–