Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

21-ամյա զինծառայողը սպանվել է Արցախում համածառայակցի կողմից

12.12.2017, 14:19
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
21-ամյա զինծառայողը սպանվել է Արցախում համածառայակցի կողմից

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ՊԲ զինծառայող է զոհվել:

Ինչպես հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, նախօրեինժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:

 Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է տարածած հաղորդագրությունում: -0-