Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Արցախում 19–ամյա 2 զինծառայող է զոհվել պահպանության տեղամասում ծառայողական պարտականությունները կատարելիս

02.12.2020, 12:07

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.), հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը: 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–