Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Գիշերը ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է

19.01.2023, 08:40
Ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում
Գիշերը ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:-0-