Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Զորացրված զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով 2 զոհ կա, 3 մարդ հոսպիտալացվել է․ ՆԳՆ

11.07.2024, 13:20
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մազի Գորայքի հատվածում
Զորացրված զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով 2 զոհ կա, 3 մարդ հոսպիտալացվել է․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մազի Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր: 3 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց», – ասաց Սարգսյանը։