Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանում 6–րդ հարկից 2,5 տարեկան երեխա է ընկել. վիճակը ծայրահեղ ծանր է

05.09.2019, 13:18
Այսօր առավոտյան Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի 6–րդ հարկից ընկած տղա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։
Երևանում 6–րդ հարկից 2,5 տարեկան երեխա է ընկել. վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի 6–րդ հարկից ընկած տղա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան տղա երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից:

«Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Միացված է արհեստական շնչառության սարք, անգիտակից է: Վիճակը ծայրահեղ ծանր է», – Facebook–յան իր էջում տեղեկացրել է ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:–0–