Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Երևանում 28–ամյա երիտասարդ է սպանվել, ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում

09.06.2020, 20:38
Երևանում 28–ամյա երիտասարդ է սպանվել, ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում
Երևանում 28–ամյա երիտասարդ է սպանվել, ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, րոպեներ անց բաժնում հաղորդում է ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել է։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են տարբեր հրազենների կրակված պարկուճներ, գնդակներ և այլն։

«Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–