Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Երևանի Վաղարշյանի փողոցի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

18.05.2023, 15:36
Փրկարարներն իրականացնում են տարհանման աշխատանքներ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երևանի Վաղարշյանի փողոցի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 18-ին, ժամը 13:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՀՀ փրկարար ծաայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Փրկարարներն իրականացնում են տարհանման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:06-ին:–0–