Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
0

Վայոց Ձորում ավտովթարի հետևանքով 11 զինծառայող է հոսպիտալացվել

07.06.2022, 14:48
Ժամը 10։40-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել
Վայոց Ձորում ավտովթարի հետևանքով 11 զինծառայող է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. Վայոց Ձորի մարզում հունիսի 7-ին տեղի ունեցած  ավտովթարի հետևանքով 11 (1 սպա, 10 ժամկետային) զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից  մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին հայտնում է  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հաղորդում է «Արմենպրեսը»։

Ժամը 10։40-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։–0–