Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

30.04.2019, 16:27
Տավուշում հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել. շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։
Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել։

Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան», – հայտնել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Ինչպես հայտնել էր Հովհաննիսյանը, ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որևէ վնաս չի պատճառվել։–0–