Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Տավուշում ամուսիններ են մահացել շմոլ գազից թունավորման հետևանքով

16.12.2019, 12:55
Ողբերգական դեպք է տեղի ունեցել նախօրեին Տավուշի մարզում
Տավուշում ամուսիններ են մահացել շմոլ գազից թունավորման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ողբերգական դեպք է տեղի ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 15-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում գազի թունավորումից մարդ է մահացել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Գանձաքար գյուղի մի բնակչուհի իրենց տան լոգարանում մահացած վիճակում հայտնաբերել է որդուն՝ 1978 թ. ծնված Ռազմիկ Շահնազարյանին և նրա կնոջը՝ 1982 թ. ծնված Վարդուհի Ներկարարյանին, որոնք մահացել են լոգարանում՝ շմոլ գազից թունավորվելու հետևանքով:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:–0–