Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

«Շիրակ» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր․ 36–ամյա տղամարդ է ձերբակալվել

02.07.2024, 16:00
Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է
«Շիրակ» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր․ 36–ամյա տղամարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է, հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Facebook-յան իր էջում։

«ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու», – նշել է Սարգսյանը։ 

Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

Նշենք, որ այսօր առավոտյան ահազանգ էր ստացվել «Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման մասին, աշխատակիցները տարհանվել էին։