Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Պայմանագրային զինծառայողն այրվածքներ է ստացել, վիճակը ծանր է

26.08.2022, 09:43
Զինծառայողն այրվածքներ է ստացել մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով
Պայմանագրային զինծառայողն այրվածքներ է ստացել, վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-