Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՊՆ. ավագ լեյտենանտը առանց վերադասի թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է

23.08.2021, 15:55
ՊՆ–ից հայտնում են, որ ավագ լեյտենանտը առանց վերադասի թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է
ՊՆ. ավագ լեյտենանտը առանց վերադասի թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։–0–