Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Մարտական դիրքում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրգործ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով

08.01.2020, 16:31
Հունվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում
Մարտական դիրքում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրգործ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. 2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանությանը հասցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–