Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել Երևան–Փարիզ չվերթի ուղևորի ուղեբեռում

09.08.2019, 15:55
/. «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ։
Լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել Երևան–Փարիզ չվերթի ուղևորի ուղեբեռում

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./ԱՌԿԱ/. «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ։

Ինչպես նշվում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությանը հաղորդագրության մեջ, «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից 2019թ. օգոստոսի 8-ին ժամը 08։05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 9 մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ։

«Համաձայն սահմանված ընթացակարգի կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևրն ու հայտնաբերված ատրճանակը հանձնվել են «Զվարթնոցի» գծային բաժնի ոստիկանությանը», – նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Օդանավակայանը շնորհակալություն է հայտնում «Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցներին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և ուղևորների անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար։–0–