Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Ժամկետային զինծառայողը մահացել է ինքնաձիգով ինքն իրեն պատճառած վնասվածքից, հարուցվել է քրգործ

26.06.2019, 17:56
Այսօր ժամկետային զինծառայող է մահացել։
Ժամկետային զինծառայողը մահացել է ինքնաձիգով ինքն իրեն պատճառած վնասվածքից, հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./ԱՌԿԱ/. Այսօր ժամկետային զինծառայող է մահացել։

ՀՀ ՔԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, 2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:

«Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:–0–