Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Ժամկետային զինծառայող է զոհվել. զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն

01.04.2023, 11:45
Հընթացս կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից
Ժամկետային զինծառայող է զոհվել. զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Հրաչյա Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:-0-