Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
0

Իրան–Ադրբեջան–Հայաստան սահմանային գոտում 5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

18.11.2024, 13:16
Երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Իրան–Ադրբեջան–Հայաստան սահմանային գոտում 5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Սույն թվականի նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․97⁰ և արևելյան երկայնության 46.67⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։ 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։