Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ. ԱԱԾ

23.09.2023, 12:24
ԱԱԾ-ն հորդորում է ցուցաբերել զգոնություն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոնները
Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ. ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն:

Նկատվել են ապատեղեկատվության տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։

Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը։

«Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնություն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոնները, իսկ համակարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկա¬տվությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոն «cert.gov.am»», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-