Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

ՀՀ զորամասերից մեկի պահպանության տեղամասում 27–ամյա զինծառայող է հանկարծամահ եղել

09.02.2021, 22:10
ՀՀ զորամասերից մեկի պահպանության տեղամասում 27–ամյա զինծառայող է հանկարծամահ եղել
ՀՀ զորամասերից մեկի պահպանության տեղամասում 27–ամյա զինծառայող է հանկարծամահ եղել

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 8-ին, ժամը 12.40-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Էդվարդ Կառլենի Կիրակոսյանը (ծնված 1994թ. ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ), հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Կատարվում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Էդվարդ Կիրակոսյանի ծնողներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–