Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Գյումրիում ոստիկաններ են դանակահարվել, կան բերման ենթարկվածներ

14.04.2020, 19:25
Գյումրիում ոստիկաններ են դանակահարվել, կան բերման ենթարկվածներ
Գյումրիում ոստիկաններ են դանակահարվել, կան բերման ենթարկվածներ
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./ԱՌԿԱ/. Գյումրիում այսօր ոստիկաններ են դանակահարվել։

Ծառայություն կատարելու ժամանակ ոստիկանները փորձել են պարզել 2 քաղաքացու ինքնությունը: Վիճաբանության հետևանքով քաղաքացիներից մեկը դանակահարել է ոստիկանության 2 ծառայողի, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանին:

Նա նաև հայտնել է, դանակահարված ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն:

«2 անձ կասկածանքով բերման է ենթարկվել: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- նշել է Ջանոյանը: -0-