Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Գիշերը զորամասի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել

03.07.2024, 12:50
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն
Գիշերը զորամասի պահպանության տեղամասում պայմանագրային  զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: